Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԱՓՈՅԱՆ ՎԻԿՏՈՐ ԹԱԴԵՎՈՍԻ

ԱՓՈՅԱՆ ՎԻԿՏՈՐ ԹԱԴԵՎՈՍԻ

ՀՀ առողջապահության նախարարությունը խորն ափսոսանքով տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին 83 տարեկանում մահկանացուն է կնքել բժշկական գիտությունների դոկտոր, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության N 1 ամբիոնի պրոֆեսոր, Հայաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, հայկական վիրաբուժության հիմնասյուներից մեկը` Վիկտոր Թադևոսի Ափոյանը:

Քաղաքացիական հոգեհանգիստը` փետրվարի 19-ին, ժամը 18-00-ին Կոնդ թաղամասի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, հուղարկավորությունը` փետրվարի 20-ին, ժամը 13-00-ին`  Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանից։

ԱՓՈՅԱՆ ՎԻԿՏՈՐ ԹԱԴԵՎՈՍԻ

Առողջապահության համակարգը ծանր կորուստ կրեց։

Փետրվարի 18-ին վախճանվեց բժշկական գիտությունների դոկտոր, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության N 1 ամբիոնի պրոֆեսոր, Հայաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, հայկական ժամանակակից վիրաբուժության դպրոցի հիմնասյուներից մեկը` Վիկտոր Թադևոսի Ափոյանը:

Վիկտոր Ափոյանը ծնվել է 1930թ. Թբիլիսիում:

Բժշկական կրթությունը ստացել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում, որն ավարտել է 1955թ.:

Մոսկվայում իրականացրած գիտահետազոտական աշխատանքից հետո 1963թ.  նրա բժշկական, գիտական, մանկավարժական գործունեությունն անխախտ կապված է եղել Հայաստանի առողջապահության ոլորտի` վիրաբուժության հետ:

1963-1979թթ. աշխատել է Բժիշկների կատարելագործման ինստիտուտում` հասնելով պրոֆեսորի պաշտոնի:
1979-1998թթ. ղեկավարել է Երևանի պետական բժշկական համալսարանի վիրաբուժության N2 ամբիոնը, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկան։ 1998թ. մինչ իր մահը եղել է այդ ամբիոնի պրոֆեսորը:
1973-1974թթ.  Վիկտոր Ափոյանը Երևանի գլխավոր վիրաբույժն էր, 1982-1984թթ.` Հայաստանի Հանրապետության գլխավոր վիրաբույժը:
1990-2008թթ. եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի «Վիրաբուժություն» մասնագիտական խորհրդի նախագահը:

Պրոֆ. Վ.Թ.Ափոյանը հայերենով հրատարակված «Վիրաբուժական հիվանդություններ» դասագրքի հեղինակն ու խմբագիրն է:

Նա հեղինակել  է ավելի քան 200 գիտական աշխատանք:

Հայաստանի վիրաբուժությունում առաջինն է ներդրել կերակրափողի պլաստիկայի, էխինակոկոզի բուժման, էնդոկրին վիրաբուժության  մի շարք մեթոդներ:


Բժշկական հասարակության, Վիկտոր Ափոյանի սաների և հազարավոր ապաքինված հիվանդների սրտերում միշտ վառ կմնա տաղանդավոր վիրաբույժի, փայլուն գիտնականի և լավ մարդու հիշատակը:

Սկզբնաղբյուր. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ